Հայերեն   English   Русский  

Փենսը սպառնացել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային գործարքից


  
դիտումներ: 329

ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային գործարքից, եթե այն մոտ ապագայում չվերանայվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է The Times of Israel պարբերականը, Փենսի խոսքերով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնպահ է մնացել Իրանի դեմ կրկնվող պատժամիջոցներից, որպեսզի բանակցողներին հաջողվի կարգավորել միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնությունները, սակայն Վաշինգթոնն այլևս ներողամտություն չի ցուցաբերի:

«Մի սխալվեք, սա նրանց վերջին հնարավորությունն է: Եթե Իրանի միջուկային գործարքը չվերանայվի առաջիկա ամիսների ընթացքում, ապա ԱՄՆ-ն անմիջապես դուրս գգա դրանից», - ասել է Փենսը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու դեպքում վտարյալ պետության կվերածվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: