Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Հարավային Կորեայի հետ բանակցելու ԿԺԴՀ-ի ջանքերը


  
դիտումներ: 254

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության հետ երկխոսության հաստատման ուղղությամբ Հյուսիսային Կորեայի ջանքերը` ընդգծելով, որ Փհենյանը դրական է գործում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծես Հյուսիսային Կորեան դրական է գործում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Թրամփի խոսքերով` Հարավային և Հյուսիսային Կորեայից հնչող հայտարարությունները շատ դրական են:

«Դա հիասքանչ կլիներ ամբողջ աշխարհի համար», - ընդգծել է Թրամփը` հավելելով, որ ինքն անձամբ կցանկանար լավատես լինել:

Ավելի վաղ մեկնաբանելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հատուկ ներկայացուցիչների և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները` Թրամփը կարծիք էր հայտնել, որ ներկայումս ամբողջ աշխարհը հետևում է նրանց և սպասողական վիճակում է գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: