Հայերեն   English   Русский  

​ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են ապրելին միջկորեական գագաթնաժողով անցկացնել


  
դիտումներ: 473

Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման շրջանակներում կողմերը պայմանավորվել են արդեն ապրիլ ամսին միջկորեական գագաթնաժողով անցկացնել: Գրում է Vesti.ru-ն:

Բացի այդ Սեուլում նշել են, որ ԿԺԴՀ-ում խոստացել են դադարեցնել միջուկային և հրթիռային փորձարկումները, քանի դեռ բանակցություններ են վարելու ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին պատմության մեջ առաջին անգամ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ընդունել է Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությանը: Պատվիրակությունում ընդգրկված են եղել ազգային հետախուզության տնօրենը և անվտանգության գծով խորհրդականներ: Հանդիպումը 4 ժամ է շարունակվել և երկկողմանի հարաբերությունենրում իսկական բեկման հանգեցրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: