Հայերեն   English   Русский  

​Հասանելի միջոցներ


  
դիտումներ: 1513

Երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ տրամաբանելու, դատելու ունակությունը նահանջում է: Ծայրահեղ իրավիճակներում սխալ արարքներով հնարավոր է, որ երկարաձգենք ապաքինումը, մինչդեռ որոշ գիտելիքների շնորհիվ կարելի է խուսափել սխալներ գործելուց:

1. Եթե կոկորդը քոր է գալիս, ապա մերսեք ականջի բլթակը. դա ակտիվացնում է ականջի ընկալիչներն ու կոկորդում կծկում առաջացնում, որը թեթևացնում է քորը:

2. Եթե դժվարությամբ եք լսում զրուցակցի շշնջոցը, ապա նրան ուղղեք աջ ականջը, քանի որ այն ավելի լավ է լսում ոչ հստակ խոսքը, իսկ ցածր հնչող մեղեդին ավելի լավ է ձախ ականջով լսել, քանի որ ձախն ավելի հստակ է որսում երաժշտական անցումներն ու ելևէջները:

3. Եթե թմրել է ձեռքը, ապա այդ դեպքում կօգնի գլխի պտույտը: Բանն այն է, որ հաճախ ձեռքերը թմրում են պարանոցի մկաններով նյարդերի ճզմման հետևանքով: Ուստի շարժողական ակտիվությունը կօգնի ազատելու նյարդերը, և ձեռքի զգայնությունը շատ արագ կվերականգնվի:

4. Եթե սարսափում եք ներարկումից, ապա ասեղի ծակոցի պահին փորձեք հազալ, դա զգալի կթեթևացնի ցավը՝ կրծքավանդակում լարվածության ու ողնուղեղային հեղուկի ավելացման հաշվին, ինչը կնվազեցնի ցավային ընկալիչների զգայնությունը:

5. Եթե քթանցքերի փակման պատճառով դժվարությամբ եք շնչում, ապա մատով մերսեք միջհոնքային հատվածը, ինչը քթի միջնապատի շարժ կառաջացնի, դա կվերացնի այդ վիճակը 20 վայրկյանի ընթացքում:

6. Եթե այրոցքը խանգարում է քնել, ապա փորձեք քնել ձախ կողքի վրա: Ապացուցված է, որ մարմնի նման դիրքը նվազեցնում է ստամոքսից աղաթթվի անցումը կերակրափող:

7. Եթե ատամնացավ ունեք, կօգնի սառույցի կտորով մեծ ու ցուցամատի արանքի թաղանթը մերսելը. այդ կերպ կարգելափակվեն ցավող ատամից ուղեղին ազդանշանների հաղորդումը:

8. Եթե այրել եք մատը, ապա ջրաբշտերի առաջացման հավանականությունը նվազեցնելուն կօգնի մյուս՝ անվնաս մատի բարձիկը հպելը: Դա դժվար թե ավելի արդյունավետ լինի, քան սառույցի կտորն է, սակայն այդպիսով կխուսափեք ջրաբշտերից տևական բուժման անհրաժեշտությունից:

9. Եթե վազքից հետո կողքում ցավ եք զգում, ապա արտաշնչեք ու մարմնի ծանրությունը փոխադրեք ձախ ոտքի վրա. դա նվազեցնում ստոծանու վրա է լյարդի ճնշումն ու թուլացնում ցավը: Հիշեք, որ մարդկանց մեծամասնությունն արտաշնչում է աջ ոտքին հենվելով, ինչը հանգեցնում է լյարդի վրա ճնշման մեծացման:

10. Եթե քթից արյունահոսություն ունեք, ապա բամբակ դրեք լնդին՝ վերին ծնոտի սանձիկի հետևում և ուժեղ սեղմեք: Դա կմեծացնի քթի միջնապատի վրա ճնշումն ու կնվազեցնի արյունահոսությունը:

11. Եթե անհանգստացնում է ուժեղ սրտխփոցը, ապա փչեք մեծ մատի վրա, դա թափառող նյարդի գրգիռ կառաջացնի և կթուլացնի սրտի կծկումների հաճախականությունը:

12. Եթե պետք է ինչ-որ բան անգիր անեք, ապա մինչև քնելը մի քանի անգամ տեքստը կրկնեք: Քնի ժամանակ ուղեղն այդ տեղեկությունը կարգավորում է ու փոխանցում այն երկարատև հիշողություն: Առավոտյան արթնանալով՝ կհայտնաբերեք, որ տեքստն անգիր հիշում եք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: