Հայերեն   English   Русский  

Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի թափքը կառչել է օդային լարերից, շրջել արտաքին լուսավորության 3 սյուն


  
դիտումներ: 1174

Մարտի 12-ին, ժամը 01:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ ''MAN'' մակնիշի УКАР 7736СТ պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Ե. Լ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) թափքը կառչել է օդային լարերից, շրջել արտաքին լուսավորության 3 սյուն. վնասել մոտակայքում կայանած ''Nissan Tida'' մակնիշի 71 XS 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: