Հայերեն   English   Русский  

Կրքեր Նոյեմբերյանի շուրջ. քաղաքապետը կարևորում է զբոսաշրջության, ոչ թե հանքարդյունաբերության զարգացումը


  
դիտումներ: 3982

Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու հարցը մարտի 20-ին Նոյեմբերյանում կդրվի հանրային քննարկման:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը` նշելով, որ համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցություն ունենալ այդ հանդիպմանը: «Մարդիկ (հեղ. նկատի ունի ընկերությանը) հայտ են ներկայացրել, հանրային լսում են խնդրել, մենք էլ ապահովում ենք: Որևէ այլ պայմանավորվածություն չկա»,-ասաց քաղաքապետը:

Այս համայնքներում հանքահումքային ներուժի բացահայտման և ոլորտի զարգացման հեռանկարներով հետաքրքրված է «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն: «Ընկերությունն ինքն է հայտ ներկայացրել, որ հանրային քննարկումների դրվի հարցը: Մենք կայքում հայտարարությունը փակցրել ենք, որպեսզի մարդիկ իմանան, գան քննարկման»,-ասաց քաղաքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը:

Համացանցային change.org հարթակում ստորագրահավաք է սկսվել, որով ստորագրողները դեմ են արտահայտվում Նոյեմբերյանում հանքարդյունաբերական գործունեության ծավալմանը: «Մենք համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,-ասված է ստորագրահավաքի տեքստում: Այս պահին ստորագրողների թիվը 700-ից ավելի է, նախնական թիրախը 1000 հոգի է:

Ինչ վերաբերում է բնակիչների, սոցիալական ցանցերում մեծ թափ ստացող մտահոգությանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարը նշեց, որ իրենց համայնքում առավել կարևորում են զբոսաշրջության զարգացումը, ոչ թե հանքարդյունաբերության: «Մեզ համար ավելի կարևոր է զբոսաշրջության զարգացումը, քան հանքարդյունաբերությունը, մանավանդ, որ այդ հետազոտությունների տարածքներում անտառներ կան, երևի թե ջրհավաք ավազանները ևս այդ տեղում են գտնվում: Ճիշտ է` դա միայն ուսումնասիրությունների փուլն է, բայց շարունակությանն այնքան էլ տեղյակ չեմ»,-ասաց Կարեն Աբազյանը:

«Կարո՞ղ ենք ենթադրել, որ հանրային քննարկումների արդյունքում որպես համայնքի ղեկավար դեմ եք արտահայտվելու ծրագրին» հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց. «Շատ հնարավոր է՝ այո: Ժողովուրդն ինչպես ցանկանա, նրա կողքին եմ լինելու»:

Համաձայն «Պոլիմետալ Արմենիա»-ի նախագծի` Ալավերդի և Շնող, Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական տարածքներում իրականացվելիք համալիր երկրաբանահետախուզության արդյունքներով ակնկալվում է հայտնաբերել ու գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի և ցինկի հեռանկարային հանքայնացումներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018-ի երրորդ եռամսյակում և ավարտին հասցնել 2021 թվականի երրորդ եռամսյակում: Աշխատանքների իրականացման տարածքի մակերեսը գնահատվում է 180 ք/կմ:






Մեկնաբանություններ - 5

HarpLarneLibe     14.03.2018 <b>Ремонт и тюнинг УАЗ Хантер</b>

<b>Микроавтобусы УАЗ – непревзойденные возможности</b>
Достоинства микроавтобусов УАЗ не требуют доказательств. Универсальность, удивительная работоспособность и неограниченная проходимость. Возможность использования микроавтобусов УАЗ в условиях полного бездорожья делают их незаменимыми помощниками в любой сфере деятельности. Большой выбор модификаций, проверенная десятилетиями ходовая часть и надежный двигатель – вот составляющие непревзойденных возможностей микроавтобусов УАЗ. В нашем сервисе Вы найдете:


Debzbycer     14.03.2018 Hello. And Bye.

Thomasdib     14.03.2018 заказать оптимизация группы под поиск в контакте логин в скайпе SEO PRO1

Thomasdib     14.03.2018 заказать продвижение сайта по трафику логин в скайпе SEO PRO1

Arnolzdnal     14.03.2018 Hello. And Bye.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: