Հայերեն   English   Русский  

Քովի, Ջոնսոն, Բլանչարդ. մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում


  
դիտումներ: 1776

Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը շարունակում են բնագրային թարգմանությամբ ներկայացվել հայ ընթերցողներին:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ մարտի 16-ին, ժամը 14:30-ին կանցկացնի բիզնես և մոտիվացիոն բեսթսելերների ներկայացում - քննարկում: Իրադարձությունը կանցկացվի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3):

Միջոցառման շրջանակում մասնավորապես կներկայացվեն Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքերը: Հրատարակչության ներկայացուցիչները ներկաներին նաև կպատմեն առաջիկայում լույս ընծայվող գրքերի մասին:

Նշենք, որ Քովիի գրքում ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր է, համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Իսկ «Ո՞ւր է իմ պանիրը» կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերն է, կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:

Տասնամյակներ շարունակ այս գրքերը օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:

Միջոցառման շրջանակներում կգործի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա բիզնես գրականության ցուցահանդես, ինչպես նաև ներկաները կծանոթանան տրամադրվող ժամանակակից տեղեկատվական ծառայություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: