Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը սեփական մորը տնային կալանքի տակ է պահել


  
դիտումներ: 454

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Սալման բին Մուհամմադ Ալ Սաուդը, որին աշխարհի ամենափակ երկրում կանանց իրավունքների ընդլայնման հարցում ներդրած ավանդի համար բարեփոխիչ են անվանում, պարզվում է ոչ այնքան լիբերալ է գտնվել սեփական մոր նկատմամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ, ամերիկացի նախկին և ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների տվյալներով` ավելի քան երկու տարի առաջ արքայազնն իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու նպատակով խոչընդոտել է մոր և Սալման թագավորի հանդիպումներին:

Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը տարբեր պատրվակներով թաքցրել է մոր գտնվելու վայրը, այդ թվում պնդելով, որ նա բուժման նպատակով արտերկրում է գտնվում: ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաները հիմնվում են հետազոտության տվյալների վրա և պնդում, որ արքայազնի մայրը կարող էր դեմ լինել իշխանությունը զավթելու նրա պլաններին և որ թագավորի վրա նրա ազդեցությունը կարող էր խանգարել արքայազնի պլաններին:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքերով` նա առանց թագավորի իմացության որոշ ժամանակ տնային կալանքի տակ է գտնվել Սաուդյան Արաբիայի պալատում:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սալման բին Մուհամմադ Ալ Սաուդին «տհասության» մեջ էր մեղադրել ի պատասխան արքայազնի այն համեմատության, որ համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին նման է Ադոլֆ Հիտլերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: