Հայերեն   English   Русский  

Թաիլանդի արքայադուստրն այցելել է Մատենադարան


  
դիտումներ: 783

Նորին Գերազանցություն Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այսօր՝ մարտի 16-ին, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մատենադարանից NEWS.am-ին հայտնում են, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը:

Արքայադուստրը շրջայց է կատարել նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում:

Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում:






Մեկնաբանություններ - 1

jh     16.03.2018 424
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: