Հայերեն   English   Русский  

Անկախության հանրաքվե


  
դիտումներ: 4216

1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1. Ռումինիա – 11.11.1991

2. Ռուսաստան – 16.12.1991

3. Թուրքիա – 16.12.1991

4. Մոնղոլիա – 20.12.1991

5. Ուկրաինա – 21.12.1991

6. Շվեյցարիա – 23.12.1991

7. Կոստա-Ռիկա – 23.12.1991

8. Բուլղարիա – 23.12.1991

9. Ղազախստան – 23.12.1991

10. Աֆղանստան – 24.12.1991

11. Մեքսիկա – 25.12.1991

12. Իսրայել – 25.12.1991

13. Կանադա – 25.12.1991

14. Կուբա – 25.12.1991

15. Իրան – 25.12.1991

16. Թունիս – 25.12.1991

17. Պերու – 26.12.1991

18. Թաիլանդ – 26.12.1991

19. ԿԺԴՀ – 26.12.1991

20. Հնդկաստան – 26.12.1991

21. Բրազիլիա – 26.12.1991

22. Ավստրալիա – 26.12.1991

23. ԱՄՆ – 27.12.1991

24. Եգիպտոս – 27.12.1991

25. Չինաստան – 27.12.1991

26. Ուրուգվայ – 27.12.1991

27. Ալժիր – 27.12.1991

28. Սլովենիա – 27.12.1991

29. Վիետնամ – 27.12.1991

30. Լեհաստան – 27.12.1991

31. Հորդանան – 28.12.1991

32. Ինդոնեզիա – 28.12.1991

33. Ճապոնիա – 28.12.1991

34. Բանգլադեշ – 28.12.1991

35. Օման – 28.12.1991

36. Կամբոջա – 29.12.1991

37. Ֆինլանդիա – 30.12.1991

38. Հարավային Կորեա – 30.12.1991

39. Լիբանան – 30.12.1991

40. Բելգիա – 31.12.ա1991

41. Արգենտինա – 31.12.1991

42. Դանիա – 31.12.1991

43. Նիդեռլանդներ – 31.12.1991

44. Հարավսլավիա – 31.12.1991

45. Մարոկկո – 31.12.1991

46. Գերմանիա – 31.12.1991

47. Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: