Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները հայտնել են ԱՄՆ-ի հետախուզության և ԿԺԴՀ-ի միջև կապի «գաղտնի ալիքի» մասին


  
դիտումներ: 217

Ամերիկյան հետախուզությունը Հյուսիսային Կորեայի հետ հաղորդակցության համար «գաղտնի ալիք» է հաստատել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը` հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

Աղբյուրների փոխանցմամբ` այդ հարցում հիմնական քայլերը ձեռնարկում է Կենտրոնական հետախուզության գործակալությունը (ԿՀՎ):

Բացի այդ ինչպես նշում է թերթը, Մայք Պոմպեոն, որը վերջերս պաշտոնապես ստանձնել է Պետքարտուղարի պաշտոնը, աջակցում է «հանգիստ դիվանագիտությանը», որը իրականացվում է ՄԱԿ-ի միջոցով շրջանցելով Պետդեպարտամենտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման պլանավորման նպատակով գլխավոր դերակատարություն տրվել է ոչ թե դիվանագետներին, այլ ԿՀՎ-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: