Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում


  
դիտումներ: 335

Բաթումում տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 3-րդ տուրը:

Առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Յուրի Կուզուբովի նկատմամբ: 2-րդ տուրից հետո առաջատարների խմբում ընթացող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը պարտվեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Չեխիան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Դավիդ Նավարային:

3-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Ջոնս Գավայնը, Մարին Բոսիոչիչը, Ալեքսանդր Ինջիչը, Դանիելե Վոկատուրին և Յուրի Սկոբեռնը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 2.5-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: