Հայերեն   English   Русский  

Եվրոպայի առաջնություն. մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո


  
դիտումներ: 463

Բաթումում կայացան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները:

8-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկը, Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբաթին և Անգլիայի ներկայացուցիչներ Ջոնս Գավեյանը և Լյուկ Մաքշեյնը, վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

6 շախմատիստ 6-ական միավորով կիսում են 5-10-րդ հորիզոնականները: Մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր:

Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող են հանդես գալիս նաև պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Բացի առաջին տուրի մրցակցից՝ Հակոբյանի բոլոր հակառակորդները զգալիորեն գերազանցել են նրան գործակցով, սակայն մեր շախմատիստը չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 5 միավոր և այս պահին շուրջ 17 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Աննա Սարգսյանը, ինչպես և Հակոբյանը, բացառությամբ մեկ մրցակցի, խաղացել է իրեն գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների հետ, վաստակել է 3.5 միավոր և զգալիորեն՝ 50 կետով, բարելավում է իր անհատական վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: