Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ իշխանությունների հետ


  
դիտումներ: 226

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընդունել առաջնորդների հանդիպումը Ճապոնիայում Հյուսիսային Կորեայի քաղաքացիների ասոցիացիայի աջակցությամբ», - հայտնել է գործակալությունը` հղում անելով Հյուսիսային Կորեայի անանուն աղբյուրներին և պաշտոնական փաստաթղթերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահի հետ: Այցից հետո առաջնորդները փոխանակվել են հրավերներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա այս տարվա մայիսին, սակայն հստակ ամսաթիվ ներկայումս դեռևս հայտնի չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: