Հայերեն   English   Русский  

Երիտասարդ և պատանի ձյուդոիստները պատրաստվում են Եվրոպայի գավաթի մրցաշարին


  
դիտումներ: 415

Մարտի 24-ից ձյուդոյի երիտասարդական հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 6-ից 8-ը Իտալիայի Լիգնանո քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին:

Ապրիլի 6-ին մարզիկները Իտալիա կմեկնեն հետևյալ կազմով.

1. Հայրապետյան Գասպար 55 կգ

2. Հարությունյան Էրիկ 60 կգ

3. Սարգսյան Մերուժան 66 կգ

4. Դրմեյան Արման 73 կգ

5. Ավանեսյան Արման 90 կգ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: