Հայերեն   English   Русский  

Եվրոպայի առաջնություն. Նարեկ Մանասյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ


  
դիտումներ: 454

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն կրեցին:

56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոտոնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջեց մոլդովացի Դորին Բուկսային: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: