Հայերեն   English   Русский  

ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումը բազայի պայմանագրով նախատեսված չէ և խնդիր է դառնալու ՀՀ անվտանգության համար. քաղաքագետ


  
դիտումներ: 996

Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը բազայի պայմանագրով նախատեսված չէ և խնդիր է դառնալու ՀՀ անվտանգության համար:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այն պայմանագիրը, որն ունենք մենք Ռուսաստանի հետ բազայի հետ կապված, չի նախատեսում ինչ-որ այլ ստորաբաժանումներ: Ի վերջո ռազմական ոստիկանությունը բանակ չէ. ստեղծված է Պաշտպանության նախարարության շրջանակներում, բայց ունի ոստիկանական ֆունկցիա:

«Եթե կառավարությունը ուզում է համաձայնություն տալ, ապա նախ պետք է քննարկել թե ինչ հիմքով և պետք է պաստրաստվի նոր պայամանգիր, որը անցնի բոլոր փուլերով» ,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում պետք է քննարկել նման քայլի բոլոր հետևանքները, այդ թվում՝ վատագույն.«Եթե ստոբաժանման նպատակը ռուսական ռազմաբազայի վերահսկումն է, երբ , օրինակ , տասը զինվոր փախչի, նրանք իրավունք ունեն դուրս գալու ռազմաբազայի տարածքի, թե ոչ: Նման մանրամասները պետք է հաշվի առնվեն»:

Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ՌԴ ռազմական ոստիկանությունը ՀՀ-ում կարող է Արցախի անվտանգության առումով խնդիրներ առաջացնի. «Վաղը, երբ այս ոստիկանները փակեն ճանապարհը դեպի Ղարաբաղ, թող իմանան՝ ով է դրա համար պատասխանատու լինելու: Պետք է հասկանալ՝ այլ երկրից ռազմական ուժային կառույցներ ընդունելը լուրջ է խնդիր է »,- ասաց նա:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն պետք է ունենա ռազմական ոստիկանության ստորաբաժանում, որ զբաղվեն իրենց ներքին կարգ ու կանոնով, զինվորի պահվածքով. Հայաստանը չէ, , որ պետք է մտնի 102-րդ ռազմաբազա, որ զբաղվի այս հարցերով:

Իսկ քաղաքագետ Գևորգ Մելիքյանին հետաքրքրում է, թե ում նախաձեռնությունն է եղել այս նախագիծի՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի:

«Բոլորիս հայտնի է, որ Գյումրիում 102-րդ բազայի զինվորները չեն փայլել իրենց կարգուկանոնով, խախտումներ են թույլ տվել: Սա լավ առիթ է մեզ համար՝ հասկանալու, որ կարող ենք ամրապնդել մեր դիրքերը: Երբ ժամանակին աշխատում էինք տարբեր երկրներում, աստիճանաբար Հայաստանը սկսեց ամրապնդել իր դիրքերը, և առանց որևէ բախումների Սփյուռքի կառույցները սկսեցին իրենց տեղը զիջել պետական կառույցների աշխատանքին: Նույնն այստեղ պետք է լինի: Մեր պետության ներսում կարգուկանոն մենք պետք է հրավիրենք: Գուցե ռուս զինվորը, իմանալով, որ այստեղ կա ռազմական ոստիկանություն, ավելի հանդուգն դառնա »,- ասաց Մելիքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: