Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել է, որ Ասադը Սիրիայի նախագահ կմնա


  
դիտումներ: 412

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը The Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնալու է իշխանության ղեկին: Գրում է Russian.rt.com-ը:

Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահ «խամաճիկ» չի դառնա Իրանի ձեռքերում:

«Բաշարը կմնա Սիրիայի նախագահ: Բայց ես հավատում եմ, որ Բաշարի շահերից չի բխում թույլ տալ իրանցիներին անել այն ամենը, ինչ նրանք ցանկանում են», - ասել է բեն Սալմանը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել էր Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր պատերազմի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: