Հայերեն   English   Русский  

Պատգամավորները մաքրել են ԱԺ այգին և ծառեր տնկել


  
դիտումներ: 697

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից անմասն չի մնացել ՀՀ Ազգային ժողովը:

Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ:

Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր կխոյանան դեկորատիվ ծառատեսակներ: Պատգամավորներն ու աշխատակազմիներկայացուցիչները տնկել են 60-ից ավելի ծառ: Փարթամ ծառերի կողքին ավելացել են հացենիներ, բարդիներ եւ ակացիաներ:

Օրենսդիրները լիահույս են, որ մայրաքաղաքում եւ, առհասարակ, հանրապետությունում նմանօրինակ շաբաթօրյակները կդառնան հաճախակի՝ մեզանում ձեւավորելով մշակույթ: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի՝ ձեռք են բերվել նաեւ նոր սերմեր ու այգու հողագործական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: