Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն ընդլայնեց ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը


  
դիտումներ: 410

Եվրամիությունն ապրիլի 6-ին ընդլայնել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ավելացնելով մեկ ֆիզիկական եւ 21 իրավաբանական անձ:

Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ԵՄ-ի Խորհրդի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսպիսով, ԵՄ-ն միացավ այն նոր միջոցներին, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ ձեռնարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից,-նշվում Է հայտարարության մեջ:- Պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են ի պատասխան միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման հետ կապված նրա գործունեության, ինչը խախտում Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձեւեր»:

Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին համապատասխան, ԿԺԴՀ-ի համար կազմված սեւ ցուցակում ներառել Է 80 մարդու եւ 75 կազմակերպություն, իսկ միակողմանի կարգով սահմանափակիչ միջոցներ Է կիրառել 55 մարդու եւ ինը կառույցի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: