Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի


  
դիտումներ: 546

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում երկրի պատմության մեջ առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցնացվի: Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ միջոցառումը կմեկնարկի ապրիլի 10-ին և չորս օր կշարունակվի: Նորաձևության շաբաթին կմասնակցեն ինչպես արաբ, այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող դիզայներներ, որոնց թվում՝ Ռոբերտո Քավալի, Ժան Փոլ Գոտյե և այլն:

Սկզբնապես որոշված էր, որ նորաձևության շաբաթը կմեկնարկի մարտին, սակայն հյուրերի մեծ թվի պատճառով այն հետաձգվեց:

«Մենք շատ շնորհակալ ենք վստահության և աջակցության համար, որը ստացել ենք, որպեսզի ամեն ինչ կայանա», - հայտարարել է Արաբական նորաձևության խորհրդի գործադիր տնօրեն Ջեյկոբ Աբրիանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավանության են արժանացրել երկրի պատմության մեջ առաջին կանացի մարաթոնի անցկացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: