Հայերեն   English   Русский  

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արցախի գլխավոր դատախազություն. ՄԻՊ


  
դիտումներ: 1528

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ բռնության կիրառման մասին նյութերը ուղարկվել են դատախազություն:

«Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։

Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»,- գրված է հաղորդգրությունում։

Հիշեցնենք, որ մարտին Epress.am-ի հետ հարցազրույցում Ասյա Խաչատրյանը հայտնել էր, որ Ստեփանակերտում աշխատելու օրերին բռնության է ենթարկվել տեղի ոստիկանների կողմից: Արցախը ՄԻՊ-ը դիմել էր ԱՀ ոստիկանություն պարզաբանում ստանալու համար: Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցիա՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: