Հայերեն   English   Русский  

Չորս հայեր Էլիս կղզու Պատվավոր մեդալ կստանան


  
դիտումներ: 415

ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալ ստացողների թվում կլինեն չորս ամերիկահայեր: Այս մասին հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez»պարբերականը:

Պարգևները հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին: Այս տարի մեդալը կստանան չորս հայեր՝ Ջոն Չարլզ Գալիյանը, Վիգեն Սեփիլյանը, Ջոն Բիլեզիկյանը և աշխարհահռչակ արտդիլեր և գալերիստ Լարի Կակոսյանը:

Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, որոնք այն մարդկանց օրինակ են ծառայում, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում և հարգում են իրենց պատմությունը, ավանդույթները և արժեքները: Կազմակերպությունն այս պարգևով գնահատում է ԱՄՆ զարգացման մեջ ներգաղթյալների և նրանց երեխաների փորձն ու ավանդը:

Անցյալ տարի 8 հայեր էին Պատվավոր մեդալ ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: