Հայերեն   English   Русский  

Դժբախտ պատահար՝ Ստեփանակերտում. կան զոհեր


  
դիտումներ: 120

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած:

Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են:

SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ մահվան պատճառն ու տուժածների վատ ինքնազգացողությունը շմոլ գազից թունավորման հետևանք է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: