Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը հայտարարում է՝ հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  
դիտումներ: 294

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ձեռք բերված տեսագրություններում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով հասարակական կարգի պահպանության իրենց պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: