Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայում ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագրի ստորագրման համար պայման են առաջադրել


  
դիտումներ: 328

Հարավային Կորեան կարող է Հյուսիսային Կորեայի հետ հաշտության պայմանագիր կնքել, եթե Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից: Նման կարծիք հայտնել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ին Յոնը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը, Չոն Ին Յոնը հայտարարել է, որ Սեուլը և Վաշինգթոնը Հարավային և Հյուսիսային Կորեաների, ինչպես նաև Հյուսիսային Կորեա-Միացյալ Նահանգներ գագաթաժողովների հաջող անցկացման համար հանգամանորեն տարբեր ուղիներ են քննարկում:

«Մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է վերացնել ԿԺԴՀ-ից բխող անվտանգության խնդիրները: Խորքային քննարկում ենք անցկացնում այն հարցի շուրջ, թե ինչպես կարող ենք երաշխավորել Հյուսիսային Կորեայի պայծառ ապագան, եթե այն ճիշտ որոշում կայացնի», - հայտարարել է խորհրդականը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել էր, որ ապրիլի 27-ին հանդիպում կունենա Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: