Հայերեն   English   Русский  

​Շվիլպիկայ (լիտվական խոհանոց)


  
դիտումներ: 2021

Շվիլպիկայը լիտվական ազգային ուտեստ է, որ թարգմանաբար նշանակում է անբան, անգործ: Պատրաստում են խաշած կարտոֆիլից, որը մնացել է նախօրեի ընթրիքից և ուտելու համար էլ պիտանի չէ: Դեն նետել այն ձեռքդ չի գնում, այդ պատճառով էլ Լիտվայում հորինել են այս ուտեստը, որը մատուցվում է թանձրահյութով:

Բաղադրությունը

1 կգ կարտոֆիլ

0,5 բաժակ ալյուր

1 ճ. գդալ օսլա

1 ձու

աղ ու պղպեղ

Պատրաստումը

Եթե նախօրեից կարտոֆիլ չի մնացել, հոգ չէ, կարող եք կեղևով խաշել, հետո կլպել, ապա խոշորանցք քերիչով անցկացնել ու ավելացնել ալյուրը, ձուն, օսլան, աղն ու պղպեղը և խմոր հունցել:

Կտրատել եռանկյունաձև, ապա ջեռոցը տաքացնել 200 աստիճան, տապակը ձեթոտել ու վրան դասավորել խմորի կտորները: Թխել 10 րոպե, ապա շրջել ու թողնել ջեռոցում մինչև վարդագունելը:

Կարելի է ավելացնել վրան սունկի կամ այլ թանձրահյութ՝ ըստ ցանկության:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: