Հայերեն   English   Русский  

Եղանակն` առաջիկա հինգ օրերին


  
դիտումներ: 1003

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: 21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ապրիլի 21-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: