Հայերեն   English   Русский  

«Երկուսն էլ օրենքից են խոսում, բայց երկուսի մոտ էլ արդեն շեղումներ կան»․ Սամվել Շահինյան


  
դիտումներ: 648

«Ամեն ինչ սահմանադրությամբ և օրենքով պետք է լինի, այս հարցը միայն այդպես կարելի է լուծել»,- մենկաբանելով ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումներն՝ ասում է 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանը։

«Ես, իհարկե, ժողովրդի կողմից եմ։ Եվ երկու կողմերին կոչ եմ անում, որ անպայման սահմանադրության և օրենքի սահմաններում լինի իրենց արածը։ Իրականությունն այն է, որ երկուսն էլ օրենքից են խոսում, բայց երկուսի մոտ էլ արդեն շեղումներ կան,- ասում է նա։,-Մինչ այս շարժումը մաքուր էր, շատ կոռեկտ ու օրինական։ Հիմա այս պահին խիստ կասկածներ ունեմ՝ արդյոք սահմանադրությանը համարժեք է գնում»։

Շահինյանը նշում է, որ հայ ժողովուրդն արժանի է «ամենագեղեցիկ կյանքի և հաղթանակների» և այսօրվա դրությամբ մեծ նվաճումների է հասել։

«Աստված մի արասցե, որ որևէ հակաօրինական գործողության կամ ինչ-որ մեկի ամբիցիաների հետևանքով մենք ամեն ինչ կորցնենք։ Աա է ամենավտանգավորը»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: