Հայերեն   English   Русский  

​Դդմիկով կեքսեր


  
դիտումներ: 3394

Բաղադրությունը

70 գ ապխտած միս

3 ճ. գդալ ալյուր

1 դդմիկ

2 ձու

1 թ. գդալ շաքարավազ

նույնքան աղ

0,5 թ. գդալ փխրեցուցիչ

1 ճ. գդալ մայոնեզ

1 գլուխ սոխ

կանաչի (սամիթ)

Պատրաստումը

Ապխտած միսը մանր կտրատել ու տապակել կտրատած սոխի հետ: Դդմիկը քերել, ավելացնել ձուն, մայոնեզը, ալյուրը, աղն ու շաքարավազը, փխրեցուցիչը, տապակած միսը սոխի հետ, մանրացրած կանաչին:

Կեքսի կաղապարները ձեթոտել ու լցնել ստացված զանգվածից, թխել 220 աստիճան տաքացված փռի մեջ:

Երբ կարմրեն, հանել ու մատուցել ինչպես առանձին ուտեստ կամ որևիցե համապատասխան խավարտի հետ:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: