Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակիչում են


  
դիտումներ: 219

Կասպիյսկում մեկնարկել է ըմբշմարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից դեռևս գորգ են դուրս եկել Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանը և Սլավիկ Գալստյանը:

77 կգ քաշային կարգում մրցող Կարապետ Չալյանը առաջին գոտեմարտում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Պետրիսնինի նկատմամբ:

Չալյանը հաղթանակ է տարել նաև 1/8 եզրափակչում և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Հայ մարզիկը ոչ մի շանս չի տվելուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Դարագանին՝ հաղթելով 9:1 հաշվով:

63 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և վստահ հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Ռահմատսիկխուդո Խայբարովի նկատմամբ: Նշենք, որ Սլավիկ Գալստյանը գոտեմարտում հաղթել է տուշե հնարքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: