Հայերեն   English   Русский  

​Մերիլին Մոնրոն կլինի Max Factor-ի նոր դեմքը


  
դիտումներ: 873

Նա մահացել է ավելի քան կես դար առաջ, սակայն դեռևս մեծ պահանջարկ ունի:

Max Factor-ը հայտարարել է, որ Մերիլին Մոնրոն լինելու է կոսմետիկայի ընկերության նոր դեմքը՝ չնայած դերասանուհին մահացել է 1962թ-ին:

Որպես ընկերության համաշխարհային դեսպան՝ Մոնրոն հանդես կգա ընկերության այս տարվա գովազդային հոլովակում:

Գովազդներում կընդգծվի այն դերակատարությունը, որ ունեցել է դիմահարդարումը Մոնրոյի կերպարանափոխման մեջ՝ նրան աննկատ Նորմա Ջին Մորտենսոնից դարձնելով հարատև սեքս խորհրդանիշներից մեկը:

Հրապուրիչ դերասանուհին, որ մահացել է 36 տարեկան հասակում, 40-ական թվականներին եղել է Max Factor-ի հաճախորդներից մեկը:

Բրենդի դեմքեր են եղել նաև Մադոննան և սուպերմոդել Ժիզել Բունդհեն:

Անցած տարի Ֆորբսը Մոնրոյին ճանաչել է որպես հետմահու ամենաշատ վաստակող հայտնի մարդ: Նա տարեկան 11 միլիոն ֆունտ է վաստակում:

Մերիլինը, որի իրական անունը Նորմա Ջին Մորտենսոն է, մահացել է 1962թ-ին 36 տարեկան հասակում դեղերի չափից ավելի օգտագործման հետևանքով:

Նա ամուսնացած է եղել բեյսբոլի աստղ Ջո Դի Մաջիոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ, լուրեր են պտտվում նաև, որ նա սիրային կապեր է ունեցել նախագահ Ջոն Քենեդու և նրա եղբայր Ռոբերտի հետ:

Մինչ այժմ չի պարզվել արդյո՞ք դերասանուհու մահը ինքնասպանություն, թե պատահականություն է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: