Հայերեն   English   Русский  

​Փխրեցուցիչ


  
դիտումներ: 3507

Փխրեցուցիչը պետքական բաղադրիչ է, որը երբեմն մոռանում ենք գնել: Մինչդեռ պարզվում է, որ տանը նույնպես կարելի է պատրաստել ցանկացած քանակությամբ, որը նույնքան արդյունավետ է ազդում թխվածքի որակի վրա: Ճիշտ է, կարելի է դրա փոխարեն քացախով հանգցրած սոդա օգտագործել, սակայն երբեմն սոդայի համը փչացնում է քաղցր հաճույքը:

Բաղադրիչները

12 գդալ ալյուր

5 գդալ սոդա

3 գդալ կիտրոնաթթու (բյուրեղներով):

Պատրաստումը

Չոր ապակյա տարայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, կափարիչով ծածկել ու թափահարել:

Փխրեցուցիչը պատրաստ է. կիրառել ըստ բաղադրատոմսով առաջարկվող քանակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: