Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Պետդեպը մտահոգված է սահմանին տիրող լարվածությամբ


  
դիտումներ: 632

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, հաղորդում է “Հագգին” լրատվական գործությունը` հղում կատարելով “ՌՒԱ Նովոստի”-ին:

Այս մասին հունվարի 5-ին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

“Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել բանակցություններին, որոնք տարածաշրջանում խաղաղության կհանգեցնեն”,- ասել է Պսակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: