Հայերեն   English   Русский  

​Հաջողակ կանանց 15 ոսկե կանոն


  
դիտումներ: 998

Աշխարհում սիրելու և ինքներդ ձեզ գնահատելու բազմաթիվ պատճառներ կան, սակայն կանայք երբեմն մոռանում են այդ մասին: Նրանք ծայրահեղությունից ծայրահեղություն են ընկնում: Կանայք երբեմն հակված են մինչև ցնորվելու աստիճան սիրել իրենց, իսկ այնուհետև իրենց մեջ միայն «բացասականն ու դատարկությունը» նկատել: Յուրաքանչյուր աղջիկ կարող է դառնալ ցանկացած մարդ, գլխավորը հավատալն է, որ այդ ամենը իսկապես պետք է որևէ մեկին: Ընդ որում` պետք է հիշել, որ հենց դուք եք այսօրվա պատմության գլխավոր հերոսուհին:

Secrety.club կայքը ներկայացնում է հաջողակ կանանց 15 ոսկե կանոն, կնոջ, որը միշտ գիտի իր նպատակները և միշտ գտնում է սեփական ուղին:

  • 1.Սովորիր երջանկություն ճառագել: Երջանկություն տարածող կինը` ուժեղ մագնիս է տղամարդկանց համար: Ապացուցված է, որ երջանիկ ժպիտով կարողանում ես ոչ միայն դրական տպավորություն գործել, այլ նաև հետագայում իրական երջանկությունը գտնում է քեզ:
  • 2.Գիշեր ու ցերեկ մի մտածիր միայն այն մասին, թե ինչպես բարձրացնես սեփական ինքնագնահատականդ: Երբեմն շատ մեծ ցանկությունը դրա իրագործման ճանապարհին պատնեշ է դառնում: Ուղղակի ապրիր և հավատա, որ կհասնես այն ամենին, ինչ ցանկանում ես:
  • 3.Ազատվիր ավելորդ կատարելությունից: Թույլ տուր ինքդ քեզ անկատար լինել: Եթե անգամ ինչ-որ բան մյուսներից ավելի վատ ես անում, ապա դու դրա իրավունքն ունես, քանի որ պարտավոր չես ամեն ինչում կատարյալ լինել:
  • 4.Մոռացիր վախերի մասին: Պատկերացրու, որ տեղի է ունեցել այն, ինչից ամենաշատն ես վախենում, վատթարագույն բանը: Նախօրոք տարբերակներ մտածիր, թե ինչպես պետք է վարվես այդ դեպքում: Եվ հիշիր, որ ինքնագնահատականի բարձրացման համար օգտակար է ցանկացած` անգամ բացասական փորձ:
  • 5.Մի հետաձգիր գործերդ: Որքան երկար ես պատրաստվում ինչ-որ բան սկսել, այնքան դժվարություններն անհաղթահարելի են թվում:
  • 6.Մի վախեցիր նոր բան սովորել և փորձել այն, ինչը նախկինում երբեք չես արել: Երբեք չես կարող իմանալ, թե երբ դա կարող է քեզ օգտակար լինել:
  • 7.Հետևիր արտաքինիդ: Մարզադահլիճ, լողավազան, կոսմետոլոգ, վարսահարդար: Ոչինչ այնքան չի բարձրացնում կնոջ ինքնագնահատականը, որքան նոր դեմքն ու նոր սանրվածքը:
  • 8.Թարմացրու զգեստապահարանդ: Կինը միշտ կին է մնում և նոր հագուստը, որը կատարյալ սազում է նրան, անկասկած երկար ժամանակ կբարձրացնի նրա տրամադրությունը: Վերջապես ազատվիր հին իրերից:
  • 9.Անդադար ի ցույց մի դիր նշանակությունդ: Ներքին ինքնավստահությունը ամպագոռգոռ արտաքին ցուցաբերումների կարիք չունի:
  • 10.Ավելի լավատես եղիր: Մշտապես դժգոհ լինելը շատ է ձանձրացնում և չափազանց շատ էներգիա է խլում: Քիչ զայրացիր ինքդ քեզ վրա և գովիր ինքդ քեզ: Հավաքագրիր հաջողություններդ կամ գրի առ դրանք:
  • 11.Դադարիր ինքդ քեզ ուրիշների հետ համեմատել: Համեմատիր քո այսօրվա «ԵՍ-ը» միայն վաղվա «ԵՍ-իդ» հետ:
  • 12.Մի բաձրաձայնիր թերություններիդ մասին:
  • 13.Երբեք մի արդարացիր: Եթե նման անհրաժեշտություն է առաջացել հանգիստ և ինքնավստահ ձայնով բացատրիր, թե ինչու է նման կերպ ստացվել, ընդ որում բացատրիր ընդամենը մեկ անգամ:
  • 14.Եթե ինչ-որ բան չի հաջողվում, միայն փորձ ես ձեռք բերում: Իսկ դա չափազանց արժեքավոր է:
  • 15.Կարևորը` գործիր: Վստահ առաջ շարժվիր` չմտածելով տպավորության մասին, որ կարող ես գործել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: