Հայերեն   English   Русский  

Նիկոլ Քիդմանին դատի են տվել հարևանի բնակարանը խոնավացնելու համար


  
դիտումներ: 889

Նիկոլ Քիդմանին դատի են տվել այն բանից հետո, երբ Մանհեթենի նրա բնակարանի խողովակաշարը պայթել է և դրանից թափված ջուրը մեծ վնաս է հասցրել ներքևի բնակարանին:

47-ամյա ավստրալիացի դերասանուհուն իր հարևան Լեոնարդ Ստեյնբերգը դատի է տվել պատահարի հետևանքով իրեն 46,000 դոլար վնաս հասցնելու համար:

Մանհեթենի դատարանի փաստաթղթերում նշված է, որ Քիդմանի 10 միլիոն դոլար արժողությամբ բնակարանում տեղադրված պղնձե խողովակաշարը պայթել է դրա մեջ ջրի սառցակալելու հետևանքով:

Խողովակաշարը իզոլացված չի եղել այն ցրտից պաշտպանելու համար, իսկ օսկարակիր դերասանուհին ցրտերից առաջ չի թափել դրանց մեջ առկա ջուրը:

Դերասանուհին և նրա երգիչ ամուսին՝ Քիթ Ուրբանը երեք սենյականոց շքեղ բնակարանը ձեռք են բերել 2010թ-ին:

Քիդմանը և 47-ամյա Ուրբանը իրենց դուստրերի՝ Ֆեյթի և Սանդի Ռոուսի հետ տարվա մեծ մասը բնակվում են Թենեսիի Նեշվիլ քաղաքում, սակայն նրանք տուն ունեն նաև Ավստրալիայում և Լոս Անջելեսում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: