Հայերեն   English   Русский  

Թրամփը պատմել է վիրահատությունից հետո կնոջ վիճակի մասին


  
դիտումներ: 233

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և պատմել, որ առաջին տիկին Մելանիա Թրամփի վիրահատությունը հաջող է անցել: Գրում է Gazeta.ru-ն:

«Ուոլտեր Ռիդի անվան ազգային ռազմական բժշկական կենտրոնում այցելել եմ առաջին տիկնոջը: Վիրահատությունը հաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի: Շնորհակալություն բոլոր բարի կամեցողներին», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանիա Թրամփը երիկամներից բարորակ նորագոյացությունների հեռացման փոքրիկ վիրահատության է ենթարկվել:

ԱՄՆ առաջին տիկնոջը գտնվում է Ուոլտեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում, որտեղ մեկ շաբաթ կմնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: