Հայերեն   English   Русский  

ՇՊՀ ռեկտորը որոշեց հեռանալ, տեսանյութ


  
դիտումներ: 1145

Դասադուլներն ու գործադուլներն ավարտվեցին, աշխատանքից հեռացված դասախոսների պահանջին լուծում է տրվել:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորն հեռանում է պաշտոնից:

Այս մասին հայտնեց ԿԳ նախարարն անձամբ: Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է ռեկտոր Սահակ Մինասյանին, քննարկել համալսարանում ստեղծված իրավիճակը: Այսօր էլ առանձնազրույց են ունեցել, որից հետո նախարարը լրագրողներին հայտնեց՝ բուհում կառավարման նոր խորհուրդ կձևավորվի, հետո կանցկացվի նաեվ ռեկտորի նոր ընտրություն, մինչ այդ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Սահակ Մինասյանը նշում է. «Այս քայլը ես եմ արել: Փաստորեն, կառավարման խորհրդի նախագահի հրաժարականով արդեն իսկ ահազանգվում է ինստիտուցիոնալ անկարողությունների մասին»:

Կմասնակցի նա նոր ընտրություններին, ասում է՝ դեռ այդ մասին կխոսի:

Նախարարը ռեկտորի պաշտոնակատարից խնդրեց, եթե հնարավոր է վերականգնել բուհից հեռացված երկու դասախոսների աշխատանքը: Մյուս հարցերի շուրջ քննարկումներ կլինեն հաջորթ շաբաթ, երբ նախարարը կրկին այցելի Գյումրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: