Հայերեն   English   Русский  

​Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն


  
դիտումներ: 190

Շուտով ամառ է և եթե դեռ չեք որոշել, թե որտեղ կարող եք անցկացնել ձեր հանգիստը, ապա տեղեկացնենք,

չվերթներ

որ մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների,

չվերթներ

ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

չվերթներ

Ամառային հանգստի կազմակերպման նպատակով՝ առաջարկում ենք հետևել նաև Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների չվացուցակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: