Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 131

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ դաշինքը շարունակում է փնտրել Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար հարևան է մնում, և դաշինքը նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չի ցանկանում:

«Մենք շարունակում ենք փնտրել Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ, քանի որ կարծում ենք, որ նման երկխոսություն հնարավոր է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:

Նա նաև նշել է Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մեկուսացնել Ռուսաստանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: