Հայերեն   English   Русский  

Մերկելն` Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին


  
դիտումներ: 132

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ թեև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կատարյալ չէր, սակայն գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալը սխալ էր: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս համաձայնագիրը իդեալական չէ, սակայն ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է կանցլերի խոսքերը:

Ինչպես նա նշել է, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ընդհանուր ԵՄ-ն նման իրավիճակում համաձայնագրից դուրս գալը ճիշտ չեն համարում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Իրանի միջուկային գործարքի շուրջ համընդհանուր համապարփակ գործողությունների պլանի պահպանման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: