Հայերեն   English   Русский  

Հյուսիսային Կորեան սպառնում է չեղարկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը


  
դիտումներ: 236

Հյուսիսային Կորեան սպառնում է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Միացյալ Նահանգները նաև պետք է լրջորեն մտածի պլանավորված գագաթնաժողովի ճակատագրի մասին՝ Հարավային Կորեայի զորքերի հետ համատեղ կազմակերպված սադրիչ ռազմական աղմուկի պատճառով», - նշվել է զեկույցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ն չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ մայիսի 16-ին նախատեսված բանակցությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: