Հայերեն   English   Русский  

Աթենքում ցուցարարները որպես պաղեստինցիներին համերաշխության նշան այրել են Իսրայելի դրոշը


  
դիտումներ: 311

AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աթենքում բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները, որպես Պաղեստինի ժողովրդին համերաշխության նշան, այրել են Իսրայելի դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի դեսպանատան շենքի հարևանությամբ: Միջոցառմանը մասնակցել է շուրջ հազար քաղաքացի:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի ունեցավ Իսրայելում ամերիկյան նոր դեսպանատան բացման արարողությունը:

Այս իրադարձության կապակցությամբ պաղեստինցիները բողոքի ակցիաներ են կազմակերպել Գազայի հատվածի սահմանագծում: Պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 61 մարդ, մոտ 3 հազար մարդ վիրավորվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: