Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ղրիմի կամրջի պատճառով Արևմուտքի նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին


  
դիտումներ: 230

Ղրիմի կամրջի բացման կապակցությամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը Ռուսաստանում մտավախություն չի առաջացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չենք վախենում պատժամիջոցներից: Մեր դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ մեզ սովորեցնում է միայն ավելի արդյունավետ աշխատել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Կարասինի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նաուերթը հայտարարել էր, որ Վաշինգթոնը դատապարտում է Ղրիմի կամրջի բացումը և կոչ է անում Մոսկվային «չխոչընդոտել նավարկությանը»:

Ղրիմի կամրջով ավտոմոբիլային երթևեկությունը մեկնարկել է մայիսի 16-ին ժամը 05: 30-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: