Հայերեն   English   Русский  

Վարդանյան ընտանիքի նվերը` 2800-ամյա Երևանին


  
դիտումներ: 4395

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ, և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: