Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի է կառուցվելու


  
դիտումներ: 440

Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարեւորելով որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաեւ զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու:

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձեւավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Ա. Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: