Հայերեն   English   Русский  

Պաղեստինի արտաքին գործերի նախարարը արաբական պետություններին կոչ է արել ԱՄՆ-ից հետ կանչել իրենց դեսպաններին


  
դիտումներ: 240

Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին կոչ է արել արաբական պետություններին, ԱՄՆ-ից հետ կանչել իրենց դեսպաններին: Սա արվում է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ոչ մի վնաս չի լինի, եթե արաբական պետությունները հավաքականորեն իրենց դեսպաններին Վաշինգթոնից հետ կանչեն խորհրդակցությունների համար»,-նշել է Մալիքին Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների արտահերթ նիստում:

Միացյալ Նահանգները երկուշաբթի Երուսաղեմում բացել է իր նոր իսրայելական դեսպանատունը՝ տեղափոխելով Թել Ավիվից, ինչը և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել:

Ալ Մալիքիի խոսքով՝ ԱՊԼ արտգործնախարարությունները պետք է կանչեն ամերիկյան դեսպաններին ու հիշեցնեն, որ արաբական պետությունները դատապարտում են ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը։

Նա հիշեցրել է, որ արաբական պետությունները մյուս հանդիպումների ընթացքում պայմանավորվել են, որ կվերանայեն կապերը այն երկրի հետ, որն իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: