Հայերեն   English   Русский  

​Էրդողանի դուստրը կարող է գլխավորել ԱԶ կուսակցությունը


  
դիտումներ: 969

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 2015 թվականի հունիսին կայանալիք կուսակցություն նախագահի ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի դուստր՝ Սումեյե Էրդողանը:

Պատասխանելով թուրքական «HaberTurk»-ի լրագրողների հարցերին` Սոյլուն նշել է. «Կուսակցական ղեկավարությունը պետք է ժառանգաբար փոխանցվի հորից զավակներին: Կարծում եմ, որ նախագահ Էրդողանի դուստրը մեծ ապագա ունի և լավ կլիներ, որ նա առաջադրի իր թեկնածությունը 2015-ին կայանալիք կուսակցության նախագահի ընտրություններին: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»: Սոյլուն նաև կանխատեսում է արել, որ ԱԶ կուսակցությունը առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգերազանցի 50 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: