Հայերեն   English   Русский  

​Լիբանանյան հետախուզությունը Փարիզին նախազգուշացրել էր ահաբեկչությունների մասին


  
դիտումներ: 731

Լիբանանյան հետախուզությունը փարիզյան գործընկերներին նախապես զգուշացրել էր իսլամական մի շարք խմբվորումների կողմից Ֆրանսիայում խոշոր ահաբեկչությունների պլանավորման մասին:

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նախազգուշացրել էին նոր հարձակումների հավանականության մասին:

«Մեր ստացած տեղեկությունները վկայում են, որ նոր ահաբեկչություններ են նախապատրաստվում Ֆրանսիայի տարածքում, հնարավոր է, որ դրանք ավելի դաժան լինեն, քան Charlie Hebdo-յի վրա հարձակումը»,-մեջբերումը` հետախուզության նամակից:

Նշվում է, որ ահաբեկչությունը կազմակերպում են Սիրիայից վերադարձածերը կամ էլ սիրիական խմբավորումների հետ կապ ունեցողները: Հետախուզության ներկայացուցիչները խորհուրդ են տալիս հսկողության տակ վերցնել Լիբանանի արևմուտքում գտնվող դեսպանատները, այդ թվում նաև` Բեյրութում գտնվող ֆրանսիական դիվանագիտական առաքելության շենքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: