Հայերեն   English   Русский  

​Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր նմանակ խաղալիքին՝ «MickyToy»-ին


  
դիտումներ: 564

Լոնդոնյան «Արսենալ» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 2017/2018 ֆուտբոլային սեզոնից հետո գտնվում է արձակուրդում, ներկայացրել է MickyToy խաղալիքը:

ֆուտբոլիստը թվիթերյան իր պաշտոնական էջում տեղադրել է լուսանկար, ինչպես նաև տեսանյութ, որում նա ցուցադրում է խաղալիքը: Տեսանյութը նա վերնագրել է «շուտով», «ոգեշնչիր երեխային» հաշթագերով:

Մխիթարյանի խոսքով՝ շուտով իր փոքրիկ նմանակը կլինի վաճառքում:

Այժմ խաղալիքի թողարկման հետ կապված վերջին աշխատանքներն են տարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: